ՊՆ-ն կրկին հայտնում է սահմանում տեղի ունեցած միջադեպի մասին
23/11/2022 11:29
Նմանատիպ
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 22:00-22:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ, հայկական կողմը կորուստներ չունի:
Նոյեմբերի 23-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում