Ադրբեջանի ՊՆ-ն ակտիվացնում է տեղեկատվական ահաբեկչությունը

Ադրբեջանի ՊՆ-ն ակտիվացնում է տեղեկատվական ահաբեկչությունը

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը շարունակում է ամենօրյա ռեժիմով սուտ տեղեկություններ տարածել Հայաստանի և Արցախի հետ սահմանում տիրող իրավիճակի մասին։ Այսպես, թշնամին անընդհատ տեղեկություններ է տարածում այն մասին, իբր Արցախի Զինված ուժերը շփման գծում խախտում են հրադարդարի պահպանման ռեժիմը։

Պաշտպանության Բանակը նախօրեին ստիպված է եղել երկու անգամ հերքել ադրբեջանական կողմի տարածած ստերը։ Սակայն թշնամին կանգ չի առնում և շարունակում է իր հաղորդագրություններով լարվածություն առաջացնել Հայաստանի և Արցախի հետ հարաբերություններում։

Ավելին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվական պայքար է սկսել նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների դեմ։ Այսպես, նախօրեին նրանք պահանջել են խաղաղապահներից Արցախի տեղանունները նշելիս օգտագործել դրանց ադրբեջանական անվանումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում