Եվրոպայի դժբախտությունը։ Բելգիա-Մարոկկո խաղի հետևանքները

Եվրոպայի դժբախտությունը։ Բելգիա-Մարոկկո խաղի հետևանքները

Կատարում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնության Բելգիա-Մարոկկո խաղից հետո մասայական անկարգություններ են սկսվել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։

Հիշեցնենք՝ խաղն ավարտվել է 0։2 հաշվով՝ հօգուտ Մարոկկոյի։

Խաղից հետո Բելգիայում բնակվող մարոկկանցիները դուրս են եկել Բրյուսելի փողոցներ՝ նշելու իրենց հավաքականի հաղթանակը։ Ոգևորված երիտասարդները մեքենաներ են շրջել, այրել դրանք, քարեր նետել անցորդների ու խանութների ուղղությամբ։

Անկարգություններ են եղել նաև Բելգիայի այլ քաղաքներում։

Բելգիայի ոստիկանությունը ստիպված է եղել ջրցան մեքենաներ և հատուկ տեխնիկա կիրառել անկարգություն իրականացնող մարոկկանցիների դեմ։ Տասնյակ քաղաքացիներ ձերբակալվել են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում