Օբաման կմասնակցի G20-ի գագաթնաժողովին

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մեկնում է շրջագայության, որի ընթացքում կայցելի Շվեդիա եւ Սանկտ Պետերբուրգում կմասնակցի G20-ի գագաթնաժողովին:

Շվեդիայի կառավարության ղեկավար Յոն Ֆրեդրիկ Ռայնֆելդտն ավելի վաղ հայտնել է, որ ինքը Օբամայի հետ բանակցություններ կվարի սեպտեմբերի 4-ին: Դրանց կհաջորդի Օբամայի հանդիպումը Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Դանիայի եւ Իսլանդիայի կառավարությունների ղեկավարների հետ:

Այնուհետեւ, ինչպես տեղեկացնում Է «Ինտերֆաքս» գործակալությունը, ԱՄՆ-ի նախագահը կժամանի Սանկտ Պետերբուրգ, որտեղ սեպտեմբերի 5-6-ը տեղի կունենա G20-ի գագաթնաժողովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում