Բրիտանացիների մեծամասնությունը դեմ է Սիրիայի դեմ պատերազմին

Բրիտանացիների մեծամասնությունը հավանություն Է տալիս երկրի խորհրդարանի որոշմանը, որը դեմ Է արտահայտվել Սիրիային հարվածներ հասցնելու գործողությանը Լոնդոնի մասնակցելուն: Այդ մասին սեպտեմբերի 3-ին գրել Է Լոնդոնի The Independent թերթը:

Հարցման համաձայն, որի արդյունքները հրապարակել Է հրատարակությունը, բնակիչների 80 տոկոսը ճիշտ չի համարում առանց ՄԱԿ-ի թույլտվության Սիրիային հարվածներ հասցնելու գաղափարը: 15 տոկոսը հանդես Է գալիս այդօրինակ գործողություն իրականացնելու օգտին, իսկ հարցման մնացած մասնակիցները դժվարացել են պատասխանել:

Բացի այդ, հարցվածների միայն 29 տոկոսն Է հանդես եկել հօգուտ այն բանի, որ ԱՄՆ-ը Սիրիայի տարածքին հարվածներ հասցնի առանց Մեծ Բրիտանիայի: Դեմ Է արտահայտվել հարցախույզի մասնակիցների 57 տոկոսը:

Հարցումը ComRex ընկերության կողմից հեռախոսով անցկացվել Է օգոստոսի 30-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը: Դրան մասնակցել Է հազար մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում