Սկսվել են ադրբեջանցի ակտիվիստների «սև» օրերը

Ադրբեջանի Ղազախի շրջանում բնակվող ակտիվիստբներից մեկը’ Ֆազիալ Ալիևը, հայտնել է Turan գործակալությանը , որ երեկ երոկոյան 23:40-ի շրջանում իր տուն է այցելել Ղազախի շրջանի ղեկավարի փեսան և շրջանի ճանապարհային ոստիկանության ղեկավարի եղբորորդին:

Նրանք Ալիևին տարել են մեկուսի վայր և զգուշացրել, որպեսզի նա քաղաքական գործունեություն չծավալի և չաջակցի ընդդիմադիր թեկնածուներին:

Նրան զգուշացրել են, որ եթե չդադարեցնի իր գործունեությունը, ապա հաջորդ անգամ տուն չի վերադառնա:

Ադրբեջանում մոտենում են նախագահական ընտրությունները և կառավարող ռեժիմի կողմնակցիները չեն խորշում դիմելու ամենասարսափելի մռթոդներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում