Դեռևս պարզ չէ` ով է բալիստիկ հրթիռներ արձակել Միջերկրական ծով

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել Է Միջերկրական ծովում երկու բալիստիկ հրթիռների արձակում հայտնաբերելու մասին:

Հրթիռային հարձակման մասին նախազգուշացման ռուսական համակարգը երկու բալիստիկ հրթիռների արձակում Է հայտնաբերել Միջերկրական ծովի ջրատարածքում:

Գերատեսչության տվյալներով՝ հրթիռների արձակումը տեղի Է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 10:16-ին:

Իսրայելը հայտարարել Է, որ ինքը ոչ մի տեղեկատվություն չունի Միջերկրական ծովում երկու բալիստիկ հրթիռների ենթադրվող արձակման մասին:

Իր հերթին ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը CBS հեռուստաընկերությանը հայտարարել Է, որ ամերիկյան նավերից կամ ինքնաթիռներից ոչ մեկը հրթիռներ չի արձակել Միջերկրական ծովում:

Ֆրանսիայի եւ Իտալիայի պաշտպանական գերատեսչությունները ստուգում են հրթիռների արձակմանը վերաբերող տեղեկատվությունը: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է, որ ոչ մի առնչություն չունի Միջերկրական ծովում բալիստիկ հրթիռների արձակման հետ:

Իր հերթին, Սիրիայի պետական կառույցներից մեկի իրազեկ աղբյուրը Դամասկոսից հեռախոսով ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ երկու բալիստիկ հրթիռները, որոնց արձակման մասին սեպտեմբերի 3-ին հաղորդել Է ՌԴ-ի պաշտպանության նախարարարությունը, ընկել են ծովը:

Մինչդեռ ՆԱՏՕ-ն առայժմ տեղեկատվություն չունի Միջերկրական ծովում բալիստիկ հրթիռների արձակման մասին: Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանի ներկայացուցիչը հայտնել Է, որ իրենք ստուգում են այդ տեղեկատվությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում