Միջերկրական ծովում արձակումներն իրականացրել Է Իսրայելը՝ ԱՄՆ-ի հետ համատեղ

Միջերկրական ծովում գրանցված արձակումներն իրականացրել Է Իսրայելը՝ ԱՄՆ-ի հետ համատեղ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է  ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը հայտնել Է Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

«Արձակումներն իրականացվել են ԱՄՆ-ի հետ համատեղ կատարված փորձարկումների շրջանակներում: Հրթիռներն արձակվել են Միջերկրական ծովի ջրատարածքից, դրանք հաջողութամբ վերահսկվել են Իսրայելի տարածքում տեղակայված ռադարի միջոցով»,-ասել Է զրուցակիցը:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել Է Միջերկրական ծովում երկու բալիստիկ հրթիռների արձակում հայտնաբերելու մասին: Գերատեսչության տվյալներով՝ հրթիռների արձակումը տեղի Է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 10:16-ին:

ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը CBS հեռուստաընկերությանը հայտարարել Է, որ ամերիկյան նավերից կամ ինքնաթիռներից ոչ մեկը հրթիռներ չի արձակել Միջերկրական ծովում:

Ֆրանսիայի եւ Իտալիայի պաշտպանական գերատեսչությունները ստուգում են հրթիռների արձակմանը վերաբերող տեղեկատվությունը: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է, որ ոչ մի առնչություն չունի Միջերկրական ծովում բալիստիկ հրթիռների արձակման հետ:

ՆԱՏՕ-ն նույնպես տեղեկատվություն չունի Միջերկրական ծովում բալիստիկ հրթիռների արձակման մասին: Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանի ներկայացուցիչը հայտնել Է, որ իրենք ստուգում են այդ տեղեկատվությունը:

Իր հերթին, Սիրիայի պետական կառույցներից մեկի իրազեկ աղբյուրը Դամասկոսից հեռախոսով ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ երկու բալիստիկ հրթիռները, որոնց արձակման մասին սեպտեմբերի 3-ին հաղորդել Է ՌԴ-ի պաշտպանության նախարարարությունը, ընկել են ծովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում