Մոսկվայում միգրանտները չեն կարող աշխատել առանց բժշկի թույլտվության

Մոսկվայի իշխանությունների նախաձեռնությամբ արգելք կսահմանվի առանց բժշկական եզրակացության միգրանտներին աշխատանքի թույլտվություն տալու վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է  հայտնել Է Մոսկվայի փոխքաղաքապետի պաշտոնակատար Լեոնիդ Պեչատնիկովը:

«Առանց բժշկական եզրակացության աշխատանքի թույլտվություն չի տրամադրվելու»,-ասել Է նա սեպտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսում:

Պեչատնիկովի խոսքով՝ առաջիկայում այդ միջոցառումը օրենսդրորեն կամրագրվի Մոսկվայի նախաձեռնությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում