Մարտական առաջադրանքներ կատարելու նպատակով Ռուսաստանը նավ է ուղարկել Միջերկրական ծով

Ռուսաստանի սեւծովյան նավատորմի «Նովոչերկասկ» մեծ դեսանտային նավը սեպտեմբերի 3-ին մեկնել Է Նովոռոսիյսկից՝ մարտական առաջադրանքներ կատարելու Միջերկրական ծովում: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են ՌԴ-ի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբում:

Սեպտեմբերի 4-ին նավը կսկսի անցումը Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցով: Միջերկրական ծովում «Նովոչերկասկ»-ը Ռուսաստանի ՌՄՈՒ-ի օպերատիվ միավորման կազմում մարտական առաջադրանքներ կկատարի նախանշված շրջաններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում