Իրանը փորձարկում Է ռադար

Իրանը սեփական մշակման հեռանկարային ռադարի փորձարկումներ Է սկսել, որը կկարողանա հայտնաբերել «Սթելս» տեխնոլոգիայով պատրաստված թռչող սարքերն ու թեւավոր հրթիռները: Այդ մասին սեպտեմբերի 3-ին հաղորդել Է «Ֆարս» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի աղբյուրների, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Խոսքը «Ասր» տիպի ծովային ռադիոտեղորոշիչ կայանի մասին Է: Այդ ռադարը, որը մշակվել ու պատրաստվել Է երկրի պաշտպանական արդյունաբերության փորձագետների կողմից, փորձարկումներ Է անցնում եւ կտեղակայվի մի քանի մարտանավերի վրա»,-ասել Է Իրանի ՌԾՈւ-ի փոխծովակալ Ալի Ղոլյամզադեն:

Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության տվյալներով՝ նախատեսվում Է զարգացնել ռադիոտեղորոշիչ կայանների տարբեր համակարգեր՝ 500-700 կիլոմետրից մինչեւ 1000-3000 կիլոմետր գործողության շառավղով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում