Արևելագետները կոչ են անում բոլոր մակարդակներով ամեն ինչ անել սիրիահայերի անվտանգության համար

Սիրիայի 40-60 հազար հայ բնակչությունը հայտնվել է ծանրագույն վիճակում: Այսպիսի տեսակետ հայտնեց արաբագետ Արաքս Փաշայանը: «Արդեն հինգերորդ օրն է, որ Հալեպը չունի ինտերնետային և հեռախոսային կապ, քաղաքը գտնվում է շրջափակման մեջ, ապահովված չեն ոչ միայն հալեպահայերի, այլև ողջ սիրիահայերի անվտանգության հարցրերը»,-նշեց նա: Արաբագետի խոսքերով’ բոլոր կառույցները’ պետական, կրոնական , քաղաքական ու կուսակցական, պետք է պատասխանատվություն կրեն սիրիահայերի ապահովության համար: «Այն բոլոր կառույցները, որոնք պնդում էին և վտահեցնում, որ ամեն ինչ կանեն սիրիահայերի անվտանգության համար, այսօր պետք է հասկանան, թե ինչ է արվել և ինչ պետք է արվի: Այն օգնությունը, որը ծրագրվում է նրանց տարհանելու համար, կարող է ուշացած լինել, շատերը կցանկանային դուրս գալ Սիրիայից, բայց չունեն անհրաժեշտ միջոցներ, բայց պետք է հաշվի առնել նաև, որ ոչ բոլորն են ցանկացել հեռանալ իրենց տներից»,-ասաց Արաքս Փաշայանը:

Արաբագետ Արաքս Փաշայանը, անդրադառանալով սիրիահայության տարհանման ձևերին, նշեց, որ ներկայիս շրջափակման պայմաններում չի պատկերացնում այն ուղին, որով հնարավոր կլինի սիրիահայերի անվտանգ դուրսբերումը երկրից: «Ես չեմ պատկերացնում, թե նրանց ինչպես պետք է տարհանել. երևի թե ռուսական նավերով, այլ տարբերակ չկա»,-ասաց նա:

Արևելագետ Սուրեն Մանուկյանն էլ կարծում է, որ Սիրիային ուղղված հարվածները կանդրադառնան նաև Լիբանանի վրա: Սիրիայում ռազմական միջամտության դեպքում Հայաստանը պետք է պատրաստ լինի ընդունել ոչ միայն սիրիահայերին, այլ լիբանանահայերին: «Ամենավատատեսական սցենարի դեպքում’ «Հեզբոլահ»-ը կհարվածի Իսրայելին, որն էլ նորից զորք կմտցի Հարավային Լիբանան, ինչպես դա արեց 2006-ին, Բեյրութը կռմբակոծի: Ավելի մեղմ սցենարի դեպքում’ Լիբանանում արդեն մեկ միլիոն փախստական սիրիացիներին կմիանան այլ փախստականներ, այդ թվում’ հայեր: Այդ ամենը կբերի Լիբան անի ներսում ճնշումների, սոցիալական խնդիրների գլուխ բարձրացման».-ասաց Սուրեն Մանուկյանը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ կսպասի Կոնգրեսի որոշմանը’ Սիրիայի տեղային հարվածներ հասցնելու համար: ԱՄՆ Կոնգրեսն այս օրերին գտնվում է արձակուրդում և աշխատանքի կվերադառնա սեպտեմբերի 9-ին: Ողջ համաշխարահային հանրությունն սպասում է Սիրիայում դեպքերի զարգացմանը:

Սիրիայում իրավիճակը սրվել էր օգոստոսի 21-ին, երբ լրատվամիջոցները հայտնեցին Դամասկոսի արվարձաններում քիմիական զենքի օգտագործման մասին: Նախնական տվյալներով, հարձակմանը զոհ է գնացել 600 մարդ: Ըստ որոշ տեղեկությունների’ զոհերի թիվը կարող է հասնել մինչեւ 1300-ի: Միջադեպից հետո Սիրիայի կառավարական ուժերը եւ ընդդիմադիրները ոչ մեկ անգամ հայտարարեցին զենքի կիրառմանն իրենց չմասնակցելու մասին’ միմյանց մեղադրելով դրանում: Սիրիայի կառավարությունն օգոստոսի 25-ին թույլատրել է ՄԱԿ-ի փորձագետներին այցելել քիմիական հարձակման հնարավոր վայրերը: Փ? ?րձագետները Սիրիան լքել են օգոստոսի 31-ին՝ իրենց հետ տանելով փորձանմուշները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում