Հիլարի Քլինթոնն աջակցում է Օբամային

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտպանում է Սիրիային հարված հասցնելու երկրի նախագահ Բարաք Օբամայի առաջարկը: Այդ մասին   Politico թերթին հայտնել է Քլինթոնի ներկայացուցիչը:

«Քլինթոնը աջակցում է քիմիական զենքի կիրառման վերաբերյալ Ասադի ռեժիմի ահազդու որոշմանը հզոր ու հասցեական պատասխան պատրաստելու հարցում Կոնգրեսին ներգրավելու նախագահի ջանքերին»,- ասել է թերթի զրուցակիցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում