Յուլյա Տիմոշենկոյի Բեռլինում բուժվելու է

Բեռլինի «Շարիտե» կլինիկայում արդեն հիվանդասենյակ են պատրաստում Ուկրաինայի բանտարկված նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի բուժման համար: Այդ մասին հաղորդել Է Deutsche Welle-ն՝ հղում անելով բժշկական շրջանների աղբյուրների: Նրանց տվյալներով՝ Տիմոշենկոյի համար հիվանդասենյակ են պատրաստում «Շարիտե» կլինիկայի հատուկ կենտրոնում, որը գտնվում Է Բեռլինի Տեգել շրջանում, որտեղ բուժում են հայտնի մարդկանց:

Արտասահմանյան ԶԼՄ-ներից մի քանիսն արդեն նշել են կալանավորի ժամանման ճշգրիտ ամսաթիվը: Այսպես, լեհական Gazeta Wyborcza-ն իր օնլայն հրատարակության մեջ գրել Է, որ Տիմոշենկոն Բեռլին կժամանի սեպտեմբերի 15-ին:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն անցած շաբաթ հայտարարել Է, որ արտասահմանում Տիմոշենկոյի բուժվելու հարցն օրակարգից չի հանվում, սակայն դրա լուծումը անհնարին Է առանց օրենսդրության փոփոխման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում