Ադրբեջանի բանակի բարձրաստիճան պաշտոնյան մահացել է աշխատանքի վայրում

Աշխատանքի վայրում սեպտեմբերի 4-ի առավոտյան մահացել է Ադրբեջանի Հանրապետության մոբիլիզացիայի եւ զինակոչի պետական ծառայության պետի տեղակալ Ռամիզ Մամեդովը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Մամեդովն աշխատանքի վայրում ուղեղի կաթված է ստացել: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում