Ստեփանակերտում բացվել է միջազգային չափանիշներին համապատասխան ատամնաբուժարան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 4-ին մասնակցել է Ստեփանակերտում «Դենտեքս Դենտալ Գրուպ» ատամնաբուժական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կարեւորել է միջազգային չափանիշներին համապատասխանող բժշկական նման հաստատության առկայությունը մայրաքաղաքո ւմ՝ նշելով, որ այն մեծապես կնպաստի մեր հանրապետությունում ատամնաբուժության զարգացմանը:

Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում