Ադրբեջանում բնակչության 12%-ը չգիտի, թե ինչ է ինտերնետը

Կովկասի հետազոտական ռեսուրս կենտրոնի (Caucasus Research Resource Centres, CRRC) տվյալներով’ Ադրբեջանի բնակչության 12 տոկոսը ինտերնետի մասին գաղափար չունի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կենտրոնի պաշտոնական կայքում նշվում է, որ 2010թ.-ի համեմատ Ադրբեջանում շաբաթական մեկ կամ ավելի անգամ ինտերնետից օգտվողների թիվը ամբողջ բնակչության հաշվարկով 10 տոկոսից հասել է 19 տոկոսի: Ադրբեջանի բնակչության 59 տոկոսը կյանքում ոչ մի անգամ ինտերնետից չի օգտվել, իսկ 12 տոկոսն ընդհանրապես գաղափար չունի համացանցի մասին:

Հարցման ենթարկված ադրբեջանցիների 25 տոկոսը որպես ինտերնետից չօգտվելու պատճառ նշել են, թե «ինտերնետն իրենց պետք չէ», 24 տոկոսն ասել են, որ «ինտերնետ մտնելու հնարավորություն չունեն», 20 տոկոսն ասել են, որ «հեռախոսագիծ եւ մոդեմ չունեն», 13 տոկոսն էլ նշել են, որ «չգիտեն, ինչպես օգտագործել այն»: Զեկույցում նշվում է, որ Հարավային Կովկասում համացանցից օգտվելու առումով ամենազարգացած երկիրը Հայաստանն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում