Արցախում քննարկվել են քաղացիացիային վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հաղորդում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում քաղաքացիական ավիացիայի զարգացմանը եւ այս ոլորտում Արցախի ու Հայաստանի փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում