Իրանի նախագահը շնորհավորել է հրեաներին

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին բոլոր հրեաներին շնորհավորել է Ռոշ Հա Շանի տոնի կամ հրեական օրացույցով Նոր տարվա կապակցությամբ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Washington Post թերթին:

«Ես բոլոր հրեաներին, հատկապես՝ իրանցի, ուրախ Ռոշ Հա Շան եմ մաղթում»,- թերթը մեջբերել է այն հաղորդագրությունը, որը հրապարակվել է Twitter միկրոբլոգների կայքում Ռոուհանիի անգլալեզու ակաունտում:

Բոլոր հրեաներին հասցեագրված շնորհավորանքն անսովոր է Իրանի առաջնորդի համար, որի ղեկավարությունը հաճախ Է խիստ հայտարարություններ անում Իսրայելի հասցեին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում