Սպիտակ տունը գոհ է Սիրիայի վերաբերյալ Սենատի որոշումից

ԱՄՆ-ի վարչակազմը ողջունել է Սիրիայի վերաբերյալ բանաձեւին հավանություն տալու Սենատի արտաքին գործերի կոմիտեի որոշումը: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քառնին: «Մենք ողջունում ենք արագ առաջ շարժվելու եւ կուսակցական սահմանափակումները շրջանցելով աշխատելու Սենատի ձգտումը՝ ի շահ մեր ազգային անվտանգության: Մենք վստահ ենք, որ Ամերիկան ավելի ուժեղ է դառնում, երբ նախագահը եւ Կոնգրեսը գործում են համատեղ»,- ա սված է հայտարարության մեջ, տեղեկացնում Է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Սեպտեմբերի 4-ին Սիրիայի դեմ ռազմական ուժի կիրառումն արտոնող բանաձեւը ձայների ոչ մեծ տարբերությամբ հավանության է արժանացել ԱՄՆ-ի Սենատի արտաքին գործերի կոմիտեի անդամների կողմից: Դրա օգտին հանդես է եկել 10 սենատոր, 7-ը դեմ են արտահայտվել, մեկը ձեռնպահ է մնացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում