Թուրքիայում կես միլիոն սիրիացի փախստական է ապաստանել

Ավելի քան երկու տարի շարունակ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով սիրիացի փախստականների թիվը հարևան երկրներում շարունակում է աճել: Ինչպես հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է երկրում ապաստան գտած սիրիացի փասխտականների նոր տվյալները: Նոր տեղեկությունների համաձայն’ ներկայում Թուրքիայում ապաստանած սի րիացի փախստականների թիվն անցել է 500 հազարի շեմը:

Թուրքիայի արտգործնախարարության հրապարակած տվյալներով’ երկրի 20 գավառներում ժամանակավոր կացարաններում հաստատվել է շուրջ 200 հազար սիրիացի փախստական: 45 հազար սիրիացի կրթություն է ստանում Թուրքիայում: Մինչ օրս ժամանակավոր կացարաններում գրանցվել է 5 հազար 638 սիրիացի երեխայի ծնունդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում