Ադրբեջանական բանակը կրկին կորուստներ ունի

Ադրբեջանական բանակը ոչ մարտական պայմաններում հերթական զինծառայողն է կորցրել, հայտնում է haqqin.az կայքը : Հաղորդվում է, որ դեպքը գրանցվել է Պետական սահմանային ծառայության N զորամասերից մեկում, որտեղ պայմանագրային ծառայություն էր անցնում 25-ամյա Ւմրան Սավեդդինով Շոհրեթը:

Վերջինիս դին հայտնաբերվել է Նախիջևանի Աղդաշի շրջանում՝ բեռնատարի մեջ: Շոհրեթի մահվան պատճառներն անհայտ են: Կատարվում է հետաքննություն: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում