Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը շատ արդյունավետ Է. փորձագետ

Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը գրեթե անվրեպ կարող են խոցել հակառակորդի բոլոր ինքնաթիռները, որոնք կխախտեն երկրի օդային տարածությունը, եւ «Թոմահավք» տիպի յուրաքանչյուր երկրորդ հրթիռը: Այդ մասին տեղեկացնում Է  «Ինտերֆաքս» գործակալությանը հայտարարել Է Մոսկվայի իրազեկ զինվորական մի աղբյուր:

«Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը շատ արդյունավետ Է, քանի որ կառուցվել Է ՀՕՊ-ի այն համակարգի նմանությամբ, որը եղել Է Խորհրդային Միությունում: Այն խորը Էշելոնացված Է, կառուցված Է կործանիչ օդուժի եւ ինչպես օբյեկտային, այնպես Էլ զորային ՀՕՊ-ի խոցման բոլոր կրակային միջոցների օգտագործմամբ»,-գործակալությանը հայտնել Է ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միացյալ համակարգի նախկին ղեկավարներից մեկը:

Նրա խոսքով՝ Սիրիայի ՀՕՊ-ի համակարգը «այնպես Է կառուցված, որ հակառակորդի այն ինքնաթիռները, որոնք հայտնվում են երկրի օդային տարածությունում, հակաօդային պաշտպանության միջոցների ռադիոլոկացիոն դաշտում, այնտեղից գործնականում անկարող են հեռանալ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում