Ադրբեջանն ու Իսրայելը գաղտնի գործարք են կնքել Իրանի դեմ

Իրանական հետախուզությունը պարզել է, որ այսօր Բաքվի եւ Թել Ավիվի միջեւ եւս մեկ գաղտնի համաձայնագիր է ստորագրվել այդ երկրների հետախուզական ծառայությունների’ Իրանի դեմ համագործակցության մասին: Այս մասին հայտնում է Իսրայելի հատուկ ծառայություններին (ՄՈՍՍԱԴ) մոտ կանգնած Debka լրատվական գործակալությունը:

«Այդ երկրները պայմանավորվել են Բաքվում եւ Թել Ավիվում առեւտրային ներկայացուցչություններ ստեղծել, իսկ իրականում դրանք պետք է կատարեն հետախուզական կենտրոնների դեր: Ըստ էության, Բաքվում Իսրայելի առեւտրային ներկայացուցչությունում, որտեղ ժամանակակից տեխնոլոգիաներ կտեղակայվեն, Իրանի դեմ ուղղված գործունեություն կիրականացվի: Բացի դրանից, բոլորովին վերջերս Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ գյուղատնտեսության որոլորտում համաձայնագիր է ստորագրվել, բայց իրականում իսրայելյան կողմը պետք է հողեր վարձակալի, որպեսզի հետախուզություն անցկացնի Իր անի դեմ»,-ըստ կայքի’ նշում են իրանական հատուկ ծառայությունները:

Իսրայելյան ԶԼՄ-ների համաձայն’ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ավագ գործակալը, ով մինչ այժմ հանդիսանում է Իրանում իրավիճակի մասին ԱՄՆ կառավարական չինովնիկների խորհրդատուն, հայտարարել է, որ մտադիր չէ մեկնաբանել Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ փոխհարաբերությունների առանձնահատկությունները: Այդուհանդերձ’ նա հաստատել է, որ ադրբեջանական եւ իսրայելյան հատուկ ծառայությունների միջեւ սերտ համագործակցություն է ընթանում: «Միակ բանը, որ կարող եմ ասել, այդ կապը շատ ավելի խորն է, այն աստիճանի, որ իրանցիները վախենում են, որ Ադրբե ջանի տարածքում կարող են իսրայելական ինքնաթիռներ կամ հատուկ նշանակության ջոկատներ տեղակայվել»,- հայտնել է ամերիկացի գործակալը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում