Բաթում են ժամանում ՆԱՏՕ-ի երեք ռազմանավեր

Սեպտեմբերի 5-ին բարեկամական այցով Բաթումի սեւծովյան նավահանգիստ կժամանեն ՆԱՏՕ-ի 2-րդ Մշտապես գործող ռազմածովային հակաականային խմբի երեք ռազմանավեր՝ ԳՖՀ-ի ռազմածովային ուժերի FGS Mosel հրամանատարական նավը, FGS Rottweil ականազերծիչ նավը եւ Թուրքիայի ՌԾՈՒ-ի TCG Erdemli ականազերծիչ նավը: Այդ մասին սեպտեմբերի 5-ին հաղորդել Է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, տեղեկացնում Է հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Ըստ գերատեսչության տվյալների, ՆԱՏՕ-ի ռազմանավերի հրամանատարությունը Բաթում այցի շրջանակներում կհանդիպի Վրաստանի սահմանապահ ոստիկանության Առափնյա պահպանության ծառայության (ԱՊԾ) ղեկավարության հետ (ԱՊԾ-ն մտնում Է երկրի ՆԳ նախարարության կառուցվածքի մեջ), ինչպես նաեւ ԱՊԾ-ի հատուկ նշանակության ուժերի ջրասուզակների հետ համատեղ վարժանքներ կանցկացնի Բաթումի նավահանգստի ջրատարածքում:

Ներքին գործերի նախարարությունում նշել են, որ Վրաստան ՆԱՏՕ-ի ռազմանավերի բարեկամական այցն իրականացվում Է առաջին անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում