Թուրքերը կրկին չեն հարգում Ադրբեջանի օրենքները

Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային որոնում են հայտարարել եւս մի թուրք ձեռնարկատիրոջ նկատմամբ: Այս մասին նշված է Ինտերպոլի կայքում:

Թուրքիայի 36-ամյա քաղաքացի Ջունեյթ Հարմանը մեղադրվում է հարկեր վճարելուց խուսափելու մեջ: Ադրբեջանը միջազգային որոնում է հայտարարել նրան ձերբակալելու համար: Ջունայթ Հարմանը Ադրբեջանում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

Այս տարվա ընթացքում Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային որոնում են հայտարարել այդ երկրում աշխատող մի քանի թուրք ձեռնարկատերերի նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում