Անկարայի մետրոյում արգելվում է համբուրվել եւ կիթառ նվագել

Անկարայի մետրոյում ամիսներ առաջ համբուրվելն արգելվելուց հետո այժմ էլ արգելվել է կիթառ նվագել եւ երգելը: Այս մասին հայտնում է թուրքական «Ռադիկալ» թերթը:Երեկ երեկոյան երեք երիտասարդներ Անկարայի մետրոյում սկսել են կիթառ նվագել եւ երգել: Սակայն, մետրոյի աշխատակիցները նրանց իջեցրել են վագոնից եւ զգուշացրել, որ Անկարայի մետրոյում կիթառ չի թույլատրվում նվագել:

Անկարայի մետրոյում ամիսներ առաջ արգելվել էր համբուրվել: Մետրոյի նման որոշում ընդունած ղեկավարությունը հայտարարել է, որ «հրապարակավ համբուրվելն անբարո պահվածք է»:

Անկարայի մետրոյում բարձրախոսով պարբերաբար նախազգուշացվում է «հետեւել բարոյականության կանոններին»: Դա առաջացրել է թուրք երիտասարդության դժգոհությունը: Բազմաթիվ քաղաքացիներ անցյալ ամիս հավաքվել էին մետրոյի «Քուրթուլուշ» կայարանի մոտ եւ նման որոշման դեմ իրենց բողոքն արտահայտել հրապարակավ համբուրվելով: Երիտասարդներն ակցիան անցկացրել էին «Համբուրվում ենք մետրոյի Քուրթուլուշ կայարանում» կարգախոսով

Հետևեք մեզ նաև Telegram-ում