Թուրքական հանդեսը Էրդողանին Սիրիայի «Ռեմբո» է ներկայացրել

Թուրքական երգիծական Leman շաբաթական հանդեսը, որը հաճախ է դեմ հանդես գալիս Սիրիայի վրա հնարավոր ռազմական գործողություններին, իր կազմի վրա Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանին ներկայացրել է որպես Սիրիայի «Ռեմբո»: Դրանով հանդեսը քննադատել է Սիրիայի վրա ռազմական գործողություն իրագործելու արեւմտյան գործընկերներից ավելի մեծ ցանկություն դրսեւորած Թուրքիայի վարչապետին:

Կարդացեք նաև`Թուրքական մամուլում ամենաշատը վիրավորում ու հայհոյում են Էրդողանին

Հանդեսն իր կազմի վրա մեկնաբանել է. «Ներքին քաղաքականության մեջ դժվարություններ ունեցող, դոլարի փոխարժեքի աճը կանգնեցնել չկարողացող, վառելիքի եւ բենզինի վրա ցնցող հավելավճարներ սահմանող իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կառավարությունը եւ վարչապետ Էրդողանն արտաքին քաղաքականության մեջ ունեցած անհաջողություններից աշխատում են դուրս գալ Սիրիայի ճգնաժամի միջոցով: Սակայն, այն դեպքում, երբ գերուժերը պատերազմի հարցում չափավոր քայլեր են անում, «բազեից ավելի բազեական, արծիվից ավելի արծվական Էրդողանը սեփական փակուղի փողոցն է ստեղծում»«:

Հետևեք մեզ նաև Telegram-ում