ԱՄՆ-ի քաղաքացիների մեծամասնությունը դեմ է Օբամայի որոշմանը

ԱՄՆ-ի քաղաքացիների մեծամասնությունը դեմ Է Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելուն եւ այն կարծիքին Է, որ այն կբերի Մերձավոր Արեւելքում հակաամերիկյան տրամադրությունների աճի եւ չի լուծի այն խնդիրները, որոնք դրվում են դրա առջեւ: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի նոր հարցման արդյունքները, որն անցկացրել Է «Պյու» հետազոտական կենտրոնը, հաղորդում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Սոցիոլոգիական այդ հետազոտության տվյալների համաձայն, ներկայում ամերիկացիների 48 տոկոսը չի պաշտպանում Սիրիային հրթիռառմբային հարվածներ հասցնելու գաղափարը: Ընդսմին Սիրիայի դեմ ռազմական ուժի կիրառման օգտին, նրա զորքերի կողմից քիմիական զենքի ենթադրվող օգտագործման լույսով, հանդես Է գալիս ԱՄՆ-ի քաղաքացիների 29 տոկոսը: Հարցման մասնակիցների եւս 23 տոկոսը խոստովանում Է, որ չգիտի այն հարցի պատասխանը, թե հարկավոր Է արդյոք ռազմական գործողություն իրականացնել Սիրիայի դեմ:

Հարցվածների 74 տոկոսի կարծիքով՝ Սիրիային ռազմական հարվածը ամենայն հավանականությամբ կբերի տարածաշրջանում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների նկատմամբ բացասական վերաբերմունքի պոռթկման: Իսկ ամերիկացիների 61 տոկոսը վստահ Է, որ հնարավոր սիրիական ռազմարշավը ԱՄՆ-ի զինված ուժերի համար կվերածվի նոր երկարաժամկետ պարտավորությունների:

Բացի այդ, ամերիկացիները, ինչպես պարզվել Է, հիմնականում այն կարծիքին են, որ նախագահ Բարաք Օբաման պարզորոշ չի բացատրել, թե ինչու ԱՄՆ-ը պետք Է ռազմական գործողություն իրականացնի Սիրիայի դեմ: Այս տեսակետին Է հարցման մասնակիցների 48 տոկոսը: Հակառակ կարծիքին Է հարցվածների միայն 32 տոկոսը:

Ներկայիս հարցումը հեռախոսով ԱՄՆ-ի հազար չափահաս քաղաքացիների շրջանում անցկացվել Է օգոստոսի 29-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը: Վիճակագրական սխալանքը կազմում Է 3,7 տոկոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում