«Մուսուլման եղբայրներ»-ը լուծարման եզրին են

Եգիպտոսի իշխանությունները որոշում են ընդունել լուծարել «Մուսուլման եղբայրներ» ասոցիացիան, որը մարտ ամսին գրանցվել Էր որպես ոչ կառավարական կազմակերպություն, տեղեկացնում Է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Նախարարն արդեն ընդունել Է այդ որոշումը, բայց դրա մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթվա սկզբին կայանալիք մամուլի ասուլիսում»,- սոցիալական համերաշխության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հանի Մահանուի խոսքը սեպտեմբերի 6-ին մեջբերել Է «Ալ Ահբար» թերթը:

«Մուսուլման եղբայրներ» ասոցիացիան հիմնվել Է 1928 թվականին եւ Եգիպտոսի զինվորական կառավարության կողմից արգելվել 1954 թվականին: 2011 թվականին նախագահ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո «Մուսուլման եղբայրները» իշխանության եկան նախագահական ընտրությունների արդյունքում: Իսլամիստների կառավարումից ժողովրդի դժգոհությունը հանգեցրեց այն բանին, որ այս տարվա հուլիսին զինվորականները նրանց հեռացրին իշխանությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում