Թուրքիայի նախագահը նախատեսում է Կարս-Թբիլիսի երկաթուղային ճանապարհի շինարարությունն ավարտել եկող տարի

Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հայտարարել է, որ նախատեսում են Կարս-Թբիլիսի երկաթուղային ճանապարհի շինարարությունն ավարտին հասցնել 2014-ին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Տրանսպորտի, ծովագնացության եւ կապի խորհրդի նիստում ունեցած ելույթում: Անդրադառնալով Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությանը, Գյուլն ասել է. «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հիմքը դրել ենք Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ միասին: Այն Ասիան ցամաքային եւ երկաթուղային ճանապարհներով Եվրոպային կապող ժամանակակից մետաքսի ճանապարհն է’ «Արեւելյան միջանցքը»: Երկաթուղու շինա? ?արության ծրագիրը նախատեսում ենք ավարտին հասցնել 2014 թ-ին: Այդ պատճառով, ջանք չխնայելով, աշխատում ենք վրացի եւ ադրբեջանցի մեր բարեկամների հետ»:

Կարս-Գյումրի երկաթուղային ճանապարհը վերագործարկելու փոխարեն, Հայաստանի շրջափակումը շարունակելու նպատակով Ադրբեջանի կողմից առաջ քաշված քաղաքական այդ նախագծի վրա արդեն 1.3 մլրդ դոլարից ավելի գումար է ծախսվել, այն դեպքում, երբ նախագծով նախատեսված էր առավելագույնը ծախսել 600 մլն դոլար: Թբիլիսի-Կարս երկաթուղու’ Վրաստանով անցնող 98 կմ երկարությամբ երկաթուղային ճանապարհի վերանորոգման եւ նոր հատվածի կառուցման համար Ադրբեջանը Վրաստանին մոտ 800 մլն դոլար անտոկոս վարկ է հատկացրել: Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իշխանության գալուց հետո կ ասկած է հայտնել երկաթուղու’ Վրաստանի համար տնտեսապես շահավետ եւ անհրաժեշտ լինելու հարցում: Նախագծով երկաթուղու շինարարությունը նախատեսված էր ավարտին հասցնել 2012 թ-ի սկզբին, սակայն, այն մի քանի անգամ հետաձգվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում