Վրաստանի խորհրդարանը ռումբի վերաբերյալ ահազանգից տարհանվել է

 Սեպտեմբերի 6-ին Թբիլիսիում գտնվող Վրաստանի խորհրարանը տարհանվել է այն բանից հետո, երբ անհայտ անձը հայտնել է տեղադրված ռումբի մասին, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Новости-Грузия-ին:

«Կրկին հաղորդագրություն է եկել այն մասին, որ խորհրդարանի շենքում ռումբ կա և անվտանգության միջոցներին համապատասխան տարհանում է սկսվել»,-ասել է պատգամավոր Զուրաբ Աբաշիձեն:

Զանգը եկել է խորհրդարանի նիստի ժամանակ, ինչի արդյունքում այն ընդհատվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում