ԱՄՆ-ն Թուրքիայի հարավից հետ է կանչել դիվանագետների մի մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգներն, անվտանգության նկատառումներից ելնելով, րել է Ադանայում իր դիվանագետների թվաքանակը: Այս մասին հաղորդում է  թուրքական t24.com.tr կայքը: Միաժամանակ, ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չայցելել Թուրքիայի հարավ’ Սիրիայի հետ սահմանակից շրջաններ:

ԱՄՆ Պետդեպարտամենտի պահանջով’ ամերիկացի դիվատանգետները լքել են նաև Լիբանանը:

Նման նախազգուշացումները եկել են այն բանից հետո, ինչ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց Սիրիայի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու մտադրության մասին: Ահաբեկչական հարձակման ենթարկվելու սպառնալիքի տակ շուրջ մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ն երկարաժամկետ դադարեցրել է Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների 19 դեսպանությունների աշխատանքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում