Ադրբեջանը հրադադարի ռեժիմն անցնող շաբաթ խախտել է շուրջ 200 անգամ
07/09/2013 15:20
Նմանատիպ
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի սահմանին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ: Ինչպես «Times.am»-ին հայտնեցին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում