Սիրիան չի վերածվի երկրորդ Իրաքի կամ Աֆղանստանի. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամենշաբաթյա հեռուստահաղորդման ժամանակ վստահեցրել է երկրի քաղաքացիներին, որ Սիրիայում հնարավոր ռազմական միջամտությունը չի նմանվի Իրաքի կամ Աֆղանստանի նկատմամբ իրականաված ռազմական գործողությանը։ «Այն, ինչի մասին մենք խոսում ենք, անժամանակ միջամտություն չէ։ Ես գիտեմ, որ ամերիկացի ժողովուրդը հոգնել է մեկ տասնամյակ տևող պատերազմից, չնայած նրան, որ Իրաքում պատերազմն ավարտվել է, իսկ Աֆղանստանում մոտենում է ավարտին։ Այդ պատճառով մենք չենք ուղարկում մեր զորքերը այլ երկրում պատերազմի»,- ընգծել է Օբաման։

ԱՄՆ նախագահը կրկին հայտարարել է, որ Սիրիայի կառավարության կողմից զարին պարունակող գազի օգտագործումը սպառնալիք է ԱՄՆ ազգային անվտանգությանը, ինչպես նաեւ համարվում է միջազգային իրավունքի խախտում։

Սիրիայում իրավիճակը սրվել է օգոստոսի 21-ից հետո, երբ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, որ Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական զենք է կիրառվել։ Դրանից հետո ԱՄՆ-ն և արևմտյան մի շարք երկրներ բացահայտորեն սկսեցին խոսել Սիրիա ներխուժման անհրաժեշտության մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում