Սփյուռքից Հայստանան ժամանած հայ կամավոները սկսել են նաեւ բարեգործությամբ զբաղվել

Սփյուռքից ժամանած հայ կամավորները Հայստանում սկսել են նաեւ բարեգործությամբ զբաղվել: «Դեպի Հայք» (Birthright Armenia) հիմնադրամը, Հայ կամավորների միության հետ համատեղ, այս տարի եւս աշխարհի տարբեր երկրներից կամավորներ ուղղորդեց Հայաստան: Հունիսից 18 կամավոր, տարբեր ծրագրերով, Գյումրիում էին:

Լոնդոնից Գյումրի ժամանած Նատալիա Սուքիասը ամառային արձակուրդների ընթացքում Գյումրու թիվ 30 դպրոցի աշակերտներին ծանոթացնում էր ֆիլմարատադրության հետ: Վերջինս այդ ընթացքում ոչ միայն հասցրեց նոր ընկերներ ձեռքբերել, այլ, նաեւ տեսնելով, որ դպրոցն ունի վերանորոգման կարիք, նախաձեռնում է այդ աշխատանքները եւ այդ նպատակով’ նաեւ դրամահավաք: Շատ շուտով Նատալիայի խանդավառությունը նաեւ արձագանք գտավ աշակերտների, մանկավարժական հանրույթի շրջանում, ինչի արդյուքնում, կարճ ժամանակում եւ քիչ ռեսուրսներով, վերանորոգվեց դպրոցը:

Սակայն սրանով 24-ամյա երիտասարդ արվեստաբանը չեզրափակվեց՝ ծրագրելով է նաեւ վերանորոգել դպրոցի սանհանգույցը, գեղեցկացնել բակը: Այդ նպատակով Նատալիան կրկին Գյումրիում կլինի հաջորդ շաբաթ: «Արմենպրես»-ին տված հարցազրույցի ժամանակ Հայ կամավորների միության գործադիր տնօրեն Թանիա Շիշմանյանը նշեց, որ թեեւ սա առաջին դեպքը չէ, երբ սփյուռքից Հայաստան ժամանած կամավորներն իրականացնում են բարեգործական ծրագրեր, բայց ամենածավալունն է եւ լինելու է շարունակական: «Անցած տարի միության կամավորները Շիրակ գյուղի առաջին դասարանի աշակերտներին գրենական պիտույքներ բաժանեցին եւ կազմակերպեցին էքսկուրսիք, բայց այն, որ կամավորը նախաձեռներ դպրոցի վերանորոգման աշխատանքներ՝ կազմակերպելով դրամահավաք, անակնկալ էր: Ամենալավն այն էր, որ Նատալիան կարողացավ համախմբել դպրոցի աշակերտներին, ուսուցիչներին եւ ծողներին ու կամավորությամբ «վարակել» նրանց: Բայց այդ ամենն այսքան հաջողված ու արդյունավետ չէր լինի, եթե դպրոցի տնօրեն Կարեն Ստեփանյանն այսքան պատրաստակամ եւ նոր գաղափարների համար բաց չլիներ: Արձագանքն այնքան մեծ եղավ, որ այլ մարդիկ եւս օժանդակեցին դպրոցին՝ շինանյութի կամ աշխատուժի տեսքով: Սա շատ լավ օրինակ է՝ պետք ոչ միայն գումար, այլեւ աշխատելու գաղափար եւ ցանկություն»,- նշեց Թանիա Շիշմանյանը:

«Ես միշտ ուզել եմ որեւէ դպրոցի համար մի լավ բան անել: Հենց դպրոցն է, որ ձեւավորում է երեխաների բնավորությունը: Երեխաներ շատ եմ սիրում: Նրանցից էլ շատ բան կա սովորելու: Սա իմ առաջին այցն էր Գյումրի, բայց ոչ վերջինը: Կշարունակեմ համագործակցությունը այս դպրոցի հետ»,- մեր հետ զրույցում նշեց Նատալիա Սուքիասը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում