Արցախի Հանրապետության Նախագահն ընդունել է Ռուբեն Վարդանյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել բարերար Ռուբեն Վարդանյանի եւ նրան ուղեկցող անձանց հետ: Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել բանկային համակարգի, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտների զարգացմանը: Երկուստեք նշվել է վերոհիշյալ ոլորտներում խոստումնալից հեռանկարների առկայությունը եւ այս ուղղությամբ համակարգված աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում