Իրանը և Իրաքը փորձում են կանխել Սիրիայի դեմ հարձակումը

Իրանն անհանգստացած է տարածաշրջանում պատերազմի սանձազերծման փորձերից եւ այն կարծիքին է, որ Սիրիայի հակամարտությունը կարելի է լուծել միայն երկխոսության օգնությամբ: Այդ մասին  սեպտեմբերի 8-ին Բաղդադում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Մենք անհանգստացած ենք տարածաշրջանում պատերազմ սանձազերծելու փորձերից եւ այն կարծիքին ենք, որ երկխոսությունը Սիրիայի հակամարտության լուծման միակ լուծումն է»,- հայտարարել է Զարիֆը Իրաքի իր պաշտոնակից Հոշիյար Զիբարիի հետ կայացած հանդիպմանը:

Դրա հետ մեկտեղ Իրանի եւ Իրաքի ԱԳ նախարարները դատապարտել են քիմիական զենքի կիրառումը Սիրիայում: «Քիմիական զենքի կիրառումը դատապարտելի է որ կողմից էլ որ այն կիրառվի»,- ասել է Զարիֆը: Նա նաեւ կոչ է արել տարածաշրջանի երկրներին՝ համագործակցել «Սիրիայի դեմ պատերազմին խանգարելու համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում