Ադրբեջանում զինված 2 զինվորներ փախել են զորամասից

Ադրբեջանական զինված ուժերի’ Գյանջայում տեղակայված զորամասերից մեկի երկու զինվորներ սեպտեմբերի 8-ին ինքնակամ լքել են զորամասը:

Այս մասին հայտնում է «Ազադլըգ» թերթը: Նշվում է, որ զինծառայողներն իրենց հետ տարել են իրենց ամրակցված զենքը: Բանակից փախածներին գտնելու համար մոբիլիզացվել է տարբեր ծառայությունների աշխատանքը: Գյանջայում փաստորեն արտակարգ իրավիճակ է հայտարարվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում