Վրաստանում կհետաքննեն 2008թ-ի պատերազմը

Վրաստանի Զինված ուժերը սկսել է հետաքննություն 2008թ-ի վրաց-հարավօսեթական հինգօրյա պատերազմի վերաբերյալ: Այս մասին Վրաստանի պաշտպանության նախարարը հայտնել է ռուսական «Կոմմերսանտին»:

«Այս հանձնաժողովը կհետաքննի դեպքերի վերաբերյալ բոլոր տվյալները’ սկսած ռազմականա գործողություններից, ղեկավար անձանցից և քաղաքական գործիչների գործունեությունից: Հանձնաժողովի ստեղծման նպատակը պարզելն է, թե ինչու վրացական զորքերը չեն կարողացել համապատասխան հակահարված հասցնել ռուսական կողմին, ինչու չեն կարողացել վրացական բնակչությանը էվակուցնել Ցխինվալիի շրջանից» նշել է Վրաստանի պաշտպանության նախարարը:

Ալասանիայի խոսքերով, իրավիճակի բացահայտումը կարևոր է հետագայում նման սխալները կանխելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում