Մոսկվան նոր քաղաքագլուխ ունի

Մոսկվայի ընտրված քաղաքագլխի պաշտոնակալման արարողությունը կարող Է տեղի ունենալ սեպտեմբերի 18-ին: Այդ մասին  սեպտեմբերի 9-ին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել Է Մոսկվայի քաղաքապետարանի մի աղբյուր:

Մոսկվայի քաղաքագլխի ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 8-ին: Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի ղեկավար Վալենտին Գորբունովը, քվեարկության երկրորդ փուլ չի լինի:

Ընտրություններում բոլոր ձայների հաշվվման արդյունքում Սերգեյ Սոբյանինը հավաքել Է ձայների 51,36 տոկոսը, Ալեքսեյ Նավալնին՝ 27,24 տոկոսը: Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 32,07 տոկոս:

«Պաշտոնակալման հանդիսավոր արարողությունն ամենայն հավանականությամբ կկայանա սեպտեմբերի 18-ին»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում