AM | RU
USD
EUR
RUB

Հալեպում հայեր են տուժել պայթյունից

 

Հալեպում կան հայ տուժածներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը' հավելելով, որ իրենց հաջողվել է «Ազդակ»-ի Դամասկոսի աշխատակցի միջոցով կապ հաստատել հալեպահայերի հետ: «Մի քանի օր առաջ Սուլեյմանիա շրջանում հրթիռ է ընկել. կան տուժածներ: Հալեպի հայկական թաղամասերում մարտեր չեն ընթանում, այսուհանդերձ լսվում են հրթիռների ե ւ կրակոցների ձայներ։ Կենցաղային առումով թեև սնունդ կա, սակայն կտրուկ սղաճ է արձանագրվել, նյութական դժվարություններն ավելացել են»,-ասաց Գանտահարյանը' հավելելով, որ իրենց տվյալներով երեք հայ են վիրավորվել: Այս պահին Հալեպի հետ կապը դարձյալ կտրվել է: Հալեպում սննդամթերքի գները կտրուկ բարձրացել են, նույնիսկ բանջարեղենն ու կանաչեղենը Հալեպ մտցնելու դժվարություն կա: Հալեպում կրակոցների ու ռմբահարումների ձայներն անընդհատ լսվում են: Քաղաքում էլեկտրականության ընդհատումներ են լինում, սակայն ոչ ամբողջ օրվա ընթացքում:

Նրա տեղեկացմամբ' վառելանյութի սղության տագնապ էլ կա։ «Հալեպում շարունակում է գործել ՀՀ հյուպատոսարանը եւ հայ համայնքի պատասխանատուների հետ աշխատանքները համակարգվում են։ Հայ համայնքը շարունակում է իր միութենական եւ հավաքական կյանքը։ Նույնիսկ պատրաստվում են դպրոցական վերամուտի։ Իսկ Դամասկոսում համեմատաբար հանդարտ է։ Բացի քրիստոնյաներով բնակեցված Մաալուլի շրջանի թեժ մարտերից, քաղաքում համեմատաբար հանդարտ է»,-հայտնեց Գանտահարյանը: Հայկական եկեղեցիները շարունակում են գործել։ «Միակ բաց ճամփան դեպի Լիբանան է. այս բոլորով հանդերձ, Դամասկոսի հայերի ուշագրավ արտահոսք չի գրանցվում»,-շեշտեց «Ազդակ»-ի գլխավոր խմբագիրը։

Սիրիայում 2011-ի մարտից ընթացող կոնֆլիկտը ՄԱԿ-ի տվյալներով՝ 100 հազարից ավելի մարդու կյանք է խլել: Զոհվել են մի քանի տասնյակ հայեր:

Լրահոս
Ինչպես են բերման ենթարկում Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել․ ուղիղ միացում՝ Ոստիկանության 6-րդ վարչության դիմացից Սա արդեն աբսուրդի ժանրից է. ոստիկանապետի պաշտոնակատարից պահանջելու եմ պարզաբանումներ. Ռուբեն Մելիքյան Ձերբակալվել է Նարեկ Սամսոնյանը Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` իրավապահ համակարգը հրաժարվում է ենթարկվել ներկա իշխանություններին․ Նարեկ Մալյան (տեսանյութ) «ՎԵՏՕ» ՀԿ և «Ադեկվադ» միաբանության անդամների համատեղ ասուլիսը՝ տեսանյութ Գործընթացները, որոնք հիմա տեղի են ունենում և տեղի կունենան, կապված են Արցախի շուրջ ձևավորված մթնոլորտի հետ․ Արթուր Դանիելյան Արթուր Դանիելյանը ազատ արձակվեց Բերման են ենթարկվում մարդիկ, որոնք քննադատում են Փաշինյանի կառավարությանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Այսօրվա մեր հայրենիքը այն տարածքն է, որ գտնվում է սահմանին կանգնած զինվորի թիկունքում». վարչապետի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ Նարեկ Մալյանին և «Ադեկվադ» միաբանության անդամներին բերման ենթարկելը «ճտիկով գրիչ» օպերացիայի շարունակությունն է. Արա Վարդանյան Երկրում հերթական ռեպրեսիաների շրջան է. ցավալի է, որ Բանակի օրն ականատես ենք լինում ապօրինի վարքագծի. Արծվիկ Մինասյան Այս լուսավոր օրը հերյուրանքների չեմ անդրադառնա. Սերժ Սարգսյանը Եռաբլուրում էր Արթուր Դանիելյանի պահանջով 6-րդ վարչություն շտապօգնություն ժամանեց. նա վնասվածքներ է ստացել Ինչպես են բերման ենթարկում Արթուր Դանիելյանին և մյուս ընդդիմադիրներին (տեսանյութ) Իմ առաջ ավտո քաշեցին, Նիկոլի երազած ձևերով ասֆալտին փռեցին. Կոնստանտին Տեր-Նակալյանը ևս դուրս եկավ ոստիկանությունից (Տեսանյութ) Չգտան զենքեր, որովհետև ես զենքեր չունեմ. Նարեկ Մալյանը դուրս եկավ 6-րդ վարչության շենքից Ուզում են վախեցնել, հա՞, վախեցող չկա. Քոչարյան Գուցե Ստրադիվարիի ջութակը փնտրեն Նարեկ Մալյանի գրպանում. Արմեն Աշոտյան Սա քաղաքական ռեպրեսիաների փուլի ահագնացում է. Լիկա Թումանյանը՝ 5 ընդդիմադիր գործչի բերման ենթարկելու մասին Նարեկ Մալյանին բերման են ենթարկել որպես վտանգավոր հանցագործի, սա խայտառակություն է. Միհրան Հակոբյան Բերման է ենթարկվել Արթուր Դանիելյանը Անձնական խուզարկությամբ զենք կամ այլ ապօրինի իրեր չեն հայտնաբերվել. Ռուբեն Մելիքյան Նարեկ Մալյանին թույլ են տվել կապվել կնոջ հետ․ Նոր մանրամասներ Սա քաղաքական հետապնդում է. Նարեկ Սամսոնյանը՝ Նարեկ Մալյանին բերման ենթարկելու մասին Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով. ոստիկանություն Ոստիկանությունը բերման է ենթարկել «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին Ռուբեն Մելիքյան. Կարծում եմ, Նարեկ Մալյանի՝ 6-րդ վարչություն բերվելու պատճառը քաղաքական է Քաղաքական ընդդիմախոսներին վախեցնելու քաղաքական ռեպրեսիաների ձև է. Արսեն Բաբայանը՝ Նարեկ Մալյանին բերման ենթարկելու մասին ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է ոստիկանություն, որտեղ պահվում է Նարեկ Մալյանը Նարեկ Մալյանին բերման են ենթարկել Ոստիկանության 6-րդ վարչություն․ ուղիղ Այդ էժան շոուն ինչ-որ մեկին պետք էր. Նարեկ Մալյանի փաստաբան Իրանի նախագահը Թրամփի կառավարությանն անվանել է վատագույնն ԱՄՆ-ի պատմության մեջ Սասվում են տեղումներ Ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Իրանի մարդաշատ փողոցներից մեկում. ՏԵԱՆՅՈՒԹ Դիմակավորված անձիք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այս օրը տոն է մեր երկրի սահմաններն անառիկ պահող զինվորների ու սպաների շնորհիվ. ՍԴ նախագահ Թուրքիայում կորոնավիրուսով վարակված 12 մարդ կա Ռուսաստանը ստորագրել է «Mi-38T» ուղղաթիռների արտահանման առաջին պայմանագիրը Արթուր Վանեցյան. Մենք ուժեղ էինք երեկ, ուժեղ ենք այսօր, էլ ավելի ուժեղ ենք լինելու վաղը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan