Ադրբեջանի եւ Ղազախստանի զինված ուժերը զորավարժություններ կանցկացնեն Թուրքիայում

Թուրքիայի, Ղազախստանի եւ Ադրբեջանի զինված ուժերն առաջիկայում Թուրքիայում համատեղ ուսումնական զորավարժանքներ կանցկացնեն: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները’ հղում կատարելով ռազմական աղբյուրներին:

Զորավարժանքները կանցկացվեն երեք երկրների ԶՈւ հատուկ նշանակության զորամիավորումների մասնակցությամբ: Այս տարվա հուլիսին Ադրբեջանում մարտավարական ուսումնական վարժանքներ են անցկացվել Թուրքիայի եւ Ադրբեջանի ԶՈւ մոտոհրաձգային ստորաբաժանումների մասնակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում