ԱՄՆ պետքարտուղարը նշել է Սիրիային չհարվածելու միակ հնարավոր սցենարը

ԱՄՆ իշխանությունները Սիրիային ռազմական հարվածից խուսափելու ևս մեկ հնարավորություն են տվել: Նրանք պահանջում են, որպեսզի մեկ շաբաթվա ընթացքում սիրիացիները միջազգային համապատասխան կառույցներին հանձնեն իրենց ձեռքի տակ գտնվող քիմիական զենքի ողջ պաշարը: Ինչպես տեղեկացնում է միջազգային մամուլը, այդ մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարության մեջ:

Ամերիկյան դիվանագետը, սակայն, կարծում է, որ Բաշար Ասադի իշխանությունները երբեք չեն համարձակվի այդ առաջարկին, քանի որ նա համոզված է, որ Դամասկոսի արևելքում տեղի ունեցած ոճրի հիմնական մեղավորը Սիրիայի գործող նախագահն է: Այդուհանդերձ, Քերին նաև համոզմունք է հայտնել, որ նշված խնդիրը ռազմական լուծում չունի: Նա նշել է, թե որևէ մեկը չի պատրաստվում զորք մտցնել Սիրիա: Հարվածները կլինեն շատ հստակ, կարճաժամկետ և ուղղված կլինեն սիրիական քիմիական զինատեսակների ոչնչացմանը, նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում