Սիրիան և Ռուսաստանը կրկին կբանակցեն

Ռուսաստանը Սիրիայի հարցում ցանկանում Է գործել Իրանի հետ համաձայնեցված, որպեսզի հնարավոր լինի խուսափել տարածաշրջանում աղետալի իրադրությունից: Այդ մասին ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը սեպտեմբերի 9-ին հայտարարել Է Իրանի իր պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ կայացած հանդիպմանը:

«Այսօրվա հանդիպումը թույլ կտա քննարկել Սիրիայի իրադրությունը,-ասել Է նա:-Շնորհակալ կլինենք գնահատումների համար, որպեսզի համաձայնեցված գործենք տարածաշրջանում աղետալի իրադրությունից խուսափելու համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում