Հաթայում ԱԶԿ-ի դեմ ցույցն ավարտվել է մահվան ելքով

Թուրքիայի Հաթայ շրջանում սեպտեմբերի 9-ի երեկոյան սկսվել են բողոքի ակցիաներ: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, բողոքի ակցիաների ընթացքում ցուցարարները բողոքել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն վարած քաղաքականության դեմ:

Ակցիայի մասնակիցների և անվտանգության աշխատակիցների միջև բախում է տեղի ունեցել, որի արդյունքում մեկ մարդ զոհվել է, ևս մի քանիսը վիրավորվել:

Բողոքի ակցիաները շարունակվել են մինչև առավոտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում