Իրանում զորավարժություններ կանցկացվեն

Իրանում հայտարարվել Է բանակի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համատեղ զորավարժությունների անցկացման մասին: Երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ գեներալ մայոր Մոհամադ Բաղերին հայտնել Է, որ զորավարժությունները տեղի կունենան մոտ ժամանակներս, տեղեկացնում Է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«Բանակի եւ կորպուսի համատեղ վարժանքների ընթացքում կփորձարկվեն զենքի ու մարտական տեխնիկայի վերջին նմուշները, որոնք դեռ երբեք չեն փորձարկվել»,-նշել Է նա: Զորավարժություններին կմասնակցեն նաեւ հակաօդային պաշտպանության եւ ցամաքային զորքերի ստորաբաժանումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում