Սաուդյան Արաբիան հազարից ավելի մահապարտների Է ուղարկել Սիրիա

Սաուդյան Արաբիան Սիրիա՝ նախագահ Բաշար Ասադի զորքերի դեմ կռվելու Է ուղարկել գրեթե 1,3 հազար կալանավորների, որոնք դատապարտված Էին մահապատժի, հաղորդում Է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

«USA Today» թերթի Էլեկտրոնային տարբերակի տվյալներով՝ տակավին ընթացիկ տարվա ապրիլին Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը մահապատժի դատապարտված 1239 կալանավորների համաներում, ինչպես նաեւ ամսական վարձատրություն Էր առաջարկել նրանց ընտանիքներին Սիրիայում մարտական գործողություններին մասնակցելու համար:

Թերթը նշում Է, որ Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարելու ուղարկված կալանավորների թվում կան Աֆղանստանի, Եգիպտոսի, Իրաքի, Հորդանանի, Պակիստանի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի, Քուվեյթի եւ Եմենի քաղաքացիներ: Նրանք բոլորն Էլ Սաուդյան Արաբիայում մահապատժի Էին դատապարտված սպանությունների, բռնաբարությունների կամ թմրանյութերի տարածման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում