Իրանի պաշտպանության նախկին նախարարը նշանակվել Է Անվտանգության խորհրդի ղեկավար

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երկրի պաշտպանության նախկին նախարար եւ ռազմածովային ուժերի նախկին հրամանատար փոխծովակալ Ալի Շամխանիին նշանակել Է երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի պաշտոնում: Սեպտեմբերի 10-ին հաղորդել են իրանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական Մոհամադռըզա Սադեկին:

Իրանի նախկին նախագահ Մուհամեդ Խաթամիի իշխանության օրոք (1997-2005) Շամխանին զբաղեցնում Էր երկրի պաշտպանության նախարարի եւ զինված ուժերի աջակցման նախարարի պաշտոնը:

Շամխանին անվտանգության խորհրդի պաշտոնում կփոխարինի Սայիդ Ջալիլիին, որը Մահմուդ Ահմադինեժադի նախագահության օրոք «միջուկային բանակցորդն» Էր միջազգային միջնորդների «վեցյակի» հետ բանակցություններում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում