Ուկրաինան չի հրաժարվի եվրաինտեգրումից հանուն Մաքսային միության հետ ավելի սերտ համագործակցության

Ուկրաինան չի ծրագրում հրաժարվել եվրաինտեգրումից հանուն Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի Մաքսային միության հետ ավելի սերտ համագործակցության: Դա ընդգծել Է Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսանդր Վիլկուլը լեհական Gazeta Wyborcza հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է սեպտեմբերի 10-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«Ռազմավարական նպատակը, որի վրա ոչինչ չի ազդի, Ասոցիացման մասին համաձայնագրի ստորագրումն Է Վիլնյուսում: Դա Է ցանկանում ուկրաինացիների մեծամասնությունը, առկա Է բոլոր քաղաքական ուժերի փոխհամաձայնությունը, երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի աջակցությունը»,-նշել Է Վիլկուլը:

Նրա խոսքով՝ Ուկրաինայի խորհրդարանն արդեն ընդունել Է այդ փաստաթղթի ստորագրման համար անհրաժեշտ մի շարք օրենքներ: «Մնացած օրենքները խորհրդարանը կհասցնի ընդունել մինչեւ նոյեմբերին կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովը»,-հավելել Է փոխվարչապետը:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը սեպտեմբերի 9-ին փոխվարչապետների հետ կայացած խորհրդակցության ընթացքում հայտարարել Է, որ Ուկրաինայի կողմից Եվրամիության պետությունների հետ ասոցիացված անդամության մասին պայմանագրի ստորագրման դեպքում, մուտքը Մաքսային միություն նրա համար փակ կլինի:

«Ես ցանկանում եմ, որ այստեղ ոչ մի պատրանք չլինի,-ընդգծել Է Մեդվեդեւը:- Եվրամիության պետությունների հետ ասոցիացված անդամության մասին համապատասխան պայմանագրի ստորագրման դեպքում իրադրությունը բավականին պարզ Է: Մեր ուկրաինիացի գործընկերների համար մուտքը Մաքսային միություն գործնականում կփակվի»:

Կաբինետի ղեկավարը հիշեցրել Է, որ «այդ մասին միանգամայն անկեղծորեն խոսում են նաեւ հենց Եվրամիության ղեկավարները, թեեւ դա երբեմն սքողվում Է ինչ-ինչ հռետորաբանությամբ»: «Կարծում եմ, որ դա պետք Է հասկանան բոլորը, ներառյալ այն մարդիկ, ովքեր ապրում են Ուկրաինայում»,-հավելել Է Մեդվեդեւը:

Նրա խոսքով՝ «դա հանգուցային քաղաքական ընտրություն Է, որն այսօր անում Է Ուկրաինայի ղեկավարությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում